Պան Գի Մունը մտահոգ է

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգ է Ռամիլ Սաֆարովին օգոստոսի 31-ին Ադրբեջանին արտահանձնելուց հետո տեղի ունեցող զարգացումների և Ադրբեջանի իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու կապակցությամբ:

Այս մասին երեկ հայտարարել է Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Մարտին Նեսիրկին: Նաև հավելել է, թե իրենք ևս, ինչպես նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ,  հուսով են, որ դա չի վնասի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ընդգծել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը:

«ՄԱԿ-ն ընդգծում է, որ անդամ երկրները քրեական գործերով պատասխանատվության ենթարկելու և անպատժելիության դեմ պայքարի հարցերում պարտավոր են հավատարիմ մնալ միջազգային չափորոշիչներին և օրենքի տառը պահպանելու սկզբունքին»,- ասել է Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Մարտին Նեսիրկին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930