Թուրքիայի վարչապետը հերթական անգամ խոսել է արխիվները բացելու պատրաստակամությունից
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում, որի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվների բացմանը:
«Թուրքիան կողմ է բացելու արխիվները` 1915 թվական իրադարձություններն ուսումնասիրելու համար»,-հայտարարել է Էրդողանը՝ Ստամբուլում կայացած «Արաբական վերածնունդն ու խաղաղությունը Մերձավոր Արևելքում» համաժողովի ժամանակ:
Թուրքիան որպես պետություն պատրաստ է մշտապես ընդունել իր պատմությունը,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Այսուհանդերձ՝ Թուրքիան ամեն կերպ փորձում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: