ԱՄՆ-ը թուրք-սիրական սահման է ուղարկել ԿՀՎ գործակալների. թուրքական հեռուստաալիք

ԱՄՆ-ը թուրք-սիրական սահման է ուղարկել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գործակալների ու դիվանագետների: Այս մասին այսօր հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ նկատելով, որ Վաշինգտոնը զգալի մեծացնում է իր գործակալային ցանցն այդ տարածաշրջանում:

Տեղական մամուլը հայտնել էր ԿՀՎ-ի գործակալների ներկայության մասին դեռ այս տարվա հունիսին: Այն ժամանակ ԶԼՄ-ները պնդում էին, որ ամերիկյան հետախուզության աշխատակիցները սահմանամերձ շրջաններում զբաղվում են սիրիական ըննդիմությանը զենքի մատակարարման գործընթացի վերահսկման հարցերով, որպեսզի այն չընկնի «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների ձեռքը:

Ավելի ուշ՝ օգոստոսի 24-ին, Թուրքիան ու ԱՄՆ-ը պայմանավորվել էին ստեղծել «հետախուզական վահան»:

Ինչպես հաղորդում է թուրքական հեռուստատեսությունը, գործակալների խնդիրն է եղել փախստականների ու սիրական ռեժիմի հակառակորդների շրջանում տեղեկությունների հավաքագրումը, իսկ ամերիկացի դիվանագետները պետք է կազմակերպչական հարցերում համագործակցեն ապստամբների հետ:

Տեսանյութեր

Լրահոս