
ԱԺ հայտարարությունը «ոչինչ չասող փաստաթուղթ է»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից քիչ առաջ ԱԺ-ում հանդես եկավ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա հայտարարեց, թե լավ կլիներ, եթե ԱԺ-ում քննարկվեր ոչ թե հայտարարության նախագիծ, այլ` իրենց կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին» օրինագիծը:
«Դա այն ձևակերպումն է, որին սպասում են շատերը: Շատ վատ կլինի, որ մեր հասարակությունը տեսնի, որ մենք բոլորս քվեարկում ենք այս ոչինչ չասող փաստաթղթի տակ: Եվ եթե ասում ենք` կոնսենսուս, ապա դրա հիմքում պետք է ունենալ ինչ-որ բան»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե ինքը դեմ է քվեարկելու այս նախագծին, քանի որ ԱԺ-ն չի ընդունել իր ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին» օրինագիծը:
Ի դեպ, ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարության նախագծին, որովհետև «մենք ելնում ենք պետության անվտանգության դիրքերից»: