
Փոստանջյանը դեմ է քվեարկելու

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարել է, որ ինքը դեմ է քվեարկելու ԱԺ քննարման ներկայացված` 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական վարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հայտարարության նախագծին:
Փոստանջյանը դա հիմնավորել է նրանով, թե ԱԺ-ն չի ընդունել իր կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծը: