«Ժառանգության» պատասխանը` «Ազատ դեմոկրատներին»

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով:

Ըստ այդ հոդվածի` քվեարկության օրը Հայաստանից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին, ինչը արգելում է Սահմանադրության 30-րդ հոդվածը:

«Ժառանգության» այս նախաձեռնությունից հետո «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության այս նախաձեռնությունը ռիսկային է, և հարցը պետք է քաղաքական փորձաքննության ենթարկվի, խմբակցությունը պետք է ներկայացնի բոլոր հիմնավորումները, իսկ հարցը` համակողմանի քննարկվի:

168.am-ը Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` արդյոք այս հարցը չի՞ քննարկվել «Ժառանգություն» խմբակցությունում, որտեղ «Ազատ դեմոկրատները» ներկայացված են երկու պատգամավորներով:

Կարդացեք նաև

«Ես ընդամենը արձանագրել եմ միջազգային նորմերով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթներ, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է իր քաղաքացիների համար, անկախ նրանց բնակության և գտնվելու վայրից, ապահովել ընտրելու իրավունք, մեկ անգամ ևս շեշտելով, որ պետությունից դուրս գտնվողների համար այդ իրավունքը իրականացվում է դիվանագիտական ներկայացուչությունների միջոցով: Միջազգայնորեն ընդունված այս աքսիոմատիկ ճշմարտությունները, կարծում եմ, լրացուցիչ հիմնավորումների կարիք չունեն»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս