Մասիսի միջադեպի մասնակիցները կալանավորվել են
Օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և դրան հաջորդած կրակահերթերի գործով օգոստոսի 15-ին ձերբակալված 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը և 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դատարանի օգոստոսի 18-ի որոշմամբ կալանավորվել են:
Այս մասին «Փաստինֆոե գործակալության թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ ավելի վաղ քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, և կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այս դեպքին, ասել էր. «Ես հույս եմ ուզում հայտնել, որ որևէ քաղաքական նկատառում կամ դրդապատճառ այդ գործողություններում չկա ոչ մի կողմի մոտ»: