Փոքրիկների վիճակը ծանր է
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեկ` օգոստոսի 17-ին վթարի հետևանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սեւակ Բաղդասարյանի և 29-ամյա Մարինե Բադալյանի փոքր որդին` 1 տարեկան 8 ամսական Արծրուն Բաղդասարյանը ձեռքի, ոտքի, ծնոտի վիրահատության է ենթարկվել, սակայն դեռ գիտակցության չի եղել:
Այս մասին 168.am-ին ժամը 17:00-ի սահմաններում տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նրա փոխանցմամբ՝ 9-ամյա Մհեր Բաղդասարյանի վիճակը ծանր է, իսկ փոքրի Արծրունի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Միաժամանակ Ն. Դալլաքյանը նշեց, որ «վիրահատական դինամիկան ընթանում է սպասված հունով»:
Ն. Դալլաքյանը խոստացավ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել երեխաների վիճակի վերաբերյալ: