Բաժիններ՝

Անդամալույծ ֆրանսիացի լողորդն ավարտել է շուրջերկրյա ճամփորդությունը

Առանց ձեռքերի ու ոտքերի ֆրանսիացի լողորդն ավարտել է ճամփորդությունը, լողալով անցնելով 5 աշխարհամասերով։ Այս մասին հաղորդում է BBC-ին։

Օգտագործելով լաստերը, որոնք ամրացվել էին պրոթեզներին, Ֆիլիպ Կրուազոն լողալով անցել է Բերինգի նեղուցի սառցե ջրերով անցել է Փոքր Դիոմիդ և Մեծ Դիոմիդ կղզիների միջով, այսպիսով պայմանականորեն միացնելով Ասիան և Ամերիկան։ Վերջին 3 ամսվա ընթացքում նա Պապուա- Նոր Գվինեայից հասել է Ինդոնեզիա, միացնելով Օվկիանիան և Ասիան, հատել Կարմիր ծովը՝ միացնելով Ասիան և Աֆրիկան, նաև Ջիբրալթարի նեղուցը, որը բաժանում է Եվրոպան Աֆրիկայից։

Նշենք, որ 1994 թվականին տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո բժիշկներն անդամահատել են Ֆիլիպ Կրուազոնի զույգ ձեռքերը և ոտքերը։ Ֆիլիպը հոսանքահարվել է, երբ փորձել է տանիքում սարքել ալեհավաքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս