Բաժիններ՝

Ֆերգյուսոն. Վան Պերսին օրինակ կծառայի մյուս խաղացողներին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Ռոբին վան Պերսիի հետ պայմանագրի ստորագրումը:

«Վերջին տարիներին, սկսած Կանտոնայից, «Յունայթեդի» կազմում միշտ բարձրակարգ հարձակվողներ են եղել: Ռոբինը խաղում է նման ոճով: Իհարկե, առանց նրա էլ մենք կարող էինք հավակնել տիտղոսին, բայց այս ձեռբերումն ավելի վստահություն է հաղորդում:

Վան Պերսին մենակով կարող է որոշել հանդիպման ելքը: Նա ամեն ինչ ունի` ֆիզիկական հզորություն, արագություն, դիմացկունություն, կարողանում է կարդալ խաղը: Ինչպես և Կանտոնան, վան Պերսին օրինակ կծառայի մեր թիմի մյուս խաղացողներին:

Առաջիկա չորս տարիներին մենք մեծ օգուտ կստանանք նրա վրա կատարած ներդրումներից»,-մասնագետի խոսքերն է մեջբերում Daily Telegraph-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս