ՀՀԿ երիտասարդները մասնակցելու են «Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո» կայանալիք միջոցառմանը

«Մենք ստացել ենք Առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովին մասնակցության հրավերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը` անդրադառնալով ԲՀԿ Երիտասարդական միության նախաձեռնությամբ օգոստոսի 22-27-ը «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո» կայանալիք միջոցառմանը:

Մեր հարցին` արդյո՞ք ՀՀԿ երիտասարդական կառույցը նույնպես աջակցում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գաղափարին, Կ.Ավագյանը պատասխանեց. «Այս պահին աջակցության որևէ խնդիր չկա: Ցանկացած ինտեգրացիոն ծրագրեր մենք կիսում ենք: Ըստ էության, Եվրասիական միության հետ կապված դեռ նոր-նոր են մշակվում այն բոլոր գործընթացները, որոնք պետք է նմանատիպ հանդիպումների, քննարկումների և սեմինարների ընթացքում ավելի շատ հստակեցվեն: Դրանք ինտեգրացիոն ծրագրեր են, որին մենք մեր մասնակցությունն ունենք: Այստեղ կողմ-դեմի խնդիր չկա»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031