
Հայտնի է Միհրան Ջաբուրյանի մրցակցի անունը. Լոնդոն 2012, ըմբշամարտ

Քիչ առաջ վիճակահանությունից հետո հայտնի դարձավ Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանի մրցակիցը 55կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարում։ Մեր մարզիկը կմեկնարկի միանգամից 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորը։ Մրցամարտը կկայանա օգոստոսի 10-ին Երևանի ժամանակով 16։30-ին։ Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում մեր մարզիկը կմենամարտի Ջինչեոլ Կիմ (Հարավային Կորեա) – Շինիջի Յումոտո (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ։
Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը