
Ժպտացե՛ք, այլապես ձեզ կձերբակալեն․ Լոնդոն 2012

Անգլիական Օըքհեմ գյուղի բնակիչ Մարկ Ուորսֆորդը, ով տրիբունաներից հետևել է հեծանսպորտի մրցումներին, ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Իրավապահներն իրենց այս քայլը բացատրել են նրանով, որ Մարկը չի ժպտացել ինչպես մյուսները։ Ոստիկանությունում թաեքվոնդոյի ուսուցիչ Մարկ Ուորսֆորդ 5 ժամ շարունակ բացատրել է, որ ինքը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և չի կարող ժպտալ, քանի որ այդ հիվանդությունն ազդել է իր դիմային մկանների վրա։
Տղամարդը ձերբակալության ժամանակ էլ ավելի մեծ կասակծներ է առաջացրել, քանի որ նրա մոտ հայտանբերել են ռետինե ատրճանակներ։ Դրանց առկայությունն էլ, ըստ Մարկ Ուորսֆորդի, ունեցել է պարզ բացատրություն՝ թաեքվոնդոյի ուսուցիչը մինչև մրցումները հավաքվածներին ցուցադրել է, թե ինչպես կարելի է վնասազերծել մարդկանց արևելյան այդ մարտարվեստի հնարքների միջոցով։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը