Բաժիններ՝

Գիտնականները կարողացել են մարդու մաշկի բջիջը վերածել նյարդային բջջի

Երկար ժամանակ ընդունված էր համարել, որ ցանկացած հյուսվածքի բջիջ չի ձևափոխվում, մինչ իր գոյության ավարտը: Թեպետ բնության մեջ այդ օրինաչափությունը դեռևս կայուն գործում է, սակայն պատկերն այլ է լաբորատորիաներում, գրում է Deutsche Welle-ն:
ԱՄՆ-ի` Ցողունային բջիջների կենսաբանության ինստիտուտի նյարդապաթոլոգ Մարիուս Վերնիգին իր հետազոտական խմբի հետ միասին 2 տարի առաջ հաջողվել էր մկան մաշկի բջիջները նյարդային բջիջների վերածել: Բացի այդ, Վերնիգին հաջողվել էր զգալի արագացնել բջիջների վերափոխման գործընթացը, ինչը տևել է ընդամենը մի քանի օր:
«Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչ հաջողությամբ ամեն ինչ տեղի ունեցավ, և մեր ստացած նեյրոններն իրականում ունեն նմանատիպ գործառույթային հատկանիշներ, ինչպիսին որ ուղեղի սովորական բջիջները»,- նշել էր Վերնիգը:
2 տարի առաջ հետազոտական խմբի ձեռքբերումը մեծ աղմուկ բարձրացրեց և լուրջ խթան դարձավ այս ոլորտում աշխատող մի շարք այլ գիտնակնների, այդ թվում նաև Բոննի Վերականգնողական նյարդակենսաբանության համալսարանի մասնագետների համար: Այստեղ աշխատող նյարդաբան Օլիվեր Բրյուստելի ղեկավարած թիմը կարողոցավ օպտիմալ կերպով գործածել նախկինում բացահայտած մեթոդը և զգալիորեն բարձրացնել դրա ադյունավետությունը:
Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Բոննի գիտնականներն աշխատում են, ոչ թե մկների այլ մարդկային բջիջների` ֆիբրոբլաստամների հետ:
«Ներկայում մենք հնարավորություն ունենք մարդու մաշկի բջիջների մեծ մասը` 80%-ը, վերափոխել նեյրոնների: Համեմատության համար նշեմ, որ Վերնիգի հետազոտական խմբին հաջողվել էր այդ գործընթացն իրականցնել ընդամենը 20%-ով»,- ասել է Բրյուստելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս