Բաժիններ՝

ՀՀ ՏԿ նախարարը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումների ավելացման և արտահանման զարգացման հեռանկարները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-­ին հանդիպել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Ֆեյի Բոռոֆիսին և մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի համաղեկավար Հիրոյուկի Ցուզակիին: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել «Հայաստան առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի հիմնական նպատակները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են Հայաստանում ներդրումների ավելացման, արտահանման ուղղությունների զարգացման և այդ համատեքստում Համաշխարհային բանկից ակնկալվող աջակցության հեռանկարները:

Նախարար Վահան Մարտիրոսյանը շեշտել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արդյունավետ համագործակցում է Համաշխարհային բանկի հետ՝ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում, և այսպիսի հանդիպումները նպաստում են երկկողմ գործակցությունն ընդլայնելուն և զարգացնելուն:

Վ. Մարտիրոսյանը կարևորել է ՏՏ ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, և հույս հայտնել, որ երկկողմ գործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս