Բաժիններ՝

Սերգեյ Սիմոնյանը հաղթել է իտալացի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Ֆրանսիայի Մայկոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող Ջիովաննի Ֆրենին: Մեկնարկային գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ:

Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը ընթանում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս