Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանի դուբլը օգնեց «Ռեալ Սոլթ-Լեյքին» հաղթել «Կոլորադո Ռեփիդզին»

MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ռեալ Սոլթ-Լեյքը» տանը հաղթեց «Կոլորադո Ռեփիդզին» 2:1 հաշվով:

Խաղի 5-րդ րոպեին հյուրերի հարձակվող Շկելզեն Հաշին բացեց հաշիվը: Պատասխան գնդակը 39-րդ րոպեին խփեց «Ռեալի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ընդմիջումից հետո հայ ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց՝ խփելով, ինչպես պարզվեց. վճռական գոլը:

Այս հաղթանակը թույլ տվեց Սոլթ-Լեյք-Սիթիի թիմին հավաքել 42 միավոր և հասնել «Կոլորադոյին» արևմտյան կոնֆեդերացիայի մրցաշարայոն աղյուսակում: Թիմերը կիսում են 2-րդ և 3-րդ տեղերը:

MLS – ֆուտբոլային բարձրագույն լիգա

«Ռեալ Սոլթ-Լեյք» (Սոլթ-Լեյք-Սիթի) – «Կոլորադո Ռեփիդզ» (Դենվեր) 2:1
Գոլեր. Հաշի, 5 (0:1), Մովսիսյան, 39, 48 (2:1)

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս