Քրիստինե Հ.-ն ներկայացել է բաժին
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադառնալուց հետո իրավապահներին է ներկայացել 37-ամյա Քրիստինե Հ.-ն: Նա 2021 թ. նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է քննչական բաժին: