Բաժիններ՝

Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում եզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են:

ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալ»-ը հյուրընկալել էր «Բավարիա»-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Պատասխան խաղում «Ռեալ»-ը երկու գնդակ ուղարկեց «Բավարիա»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Արքայական ակումբի»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն, իսկ «Բավարիա»-ից գոլը խփեց Դևիսը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մյուս մասնակիցը Դորտմունդի «Բորուսիա»-ն է:

Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնում` հունիսի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031