Թուրքիան վերականգնվող էներգիայի հզորությամբ 1-ինն է Եվրոպայում
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը մասնակցել է «Ամերիկա-թուրքական 39-րդ համաժողովին»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համաժողովի ընթացքում Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան վերականգնվող էներգիայի հզորությամբ առաջինն է եվրոպական երկների շարքում։ Նախարարը նաև նշել է, որ տարբեր միջոցներով շարունակելու են աջակցել վերականգնվող էներգիայի ծրագրերին և նպատակադրված են մինչև 2035 թվականը 60 գիգավատով ավելացնել արևային և հողմային էներգետիկ հզորությունը։
«Մեր հանձնառությունը կայուն էներգետիկ ապագայի նկատմամբ անսասան է, քանի որ մենք նպատակ ունենք մինչև 2053 թվականը լինել ածխածնային չեզոք երկիր» ,-նշել է Բայրաքթարը։
Հայտարարելով, որ իրենք մեծ նշանակություն են տալիս ատոմային էներգիայի արտադրությանը՝ Բայրաքթարը նշել է, որ Թուրքիայի Աքքույու ատոմակայանի գործարկումը պատմական շրջադարձ կլինի, որն ավելի կդիվերսիֆիկացնի երկրի էներգետիկ ոլորտը, կնվազեցնի ածխածնի արտանետումները տարեկան 35 միլիոն տոննայով և կնպաստի էներգետիկ անվտանգությանը։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան նաև պատրաստ է ներդրումներ կատարել մաքուր և արդյունավետ էներգիայի աղբյուրներով փոքր մոդուլային ռեակտորներում, հատկապես բարձր էներգատար արդյունաբերության վերափոխման համար։