Բաժիններ՝

«Յունիբանկն» ամբողջությամբ տեղաբաշխեց երրորդ թողարկման բաժնետոմսերը

2016թ.-ի հուլիսի 27-ին «Յունիբանկն» ավարտեց երրորդ թողարկման բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որը ևս իրականացվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում բաց ստանդարտ աճուրդի ձևով:

Առաջարկի արդյունքում բանկը տեղաբաշխեց սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմեց 2.8 մլրդ ՀՀ դրամ: Տեղաբաշխված բաժնետոմսերի միջին կշռված գինը կազմեց 230 ՀՀ դրամ: Այդպիսով «Յունիբանկը» հաջողությամբ տեղաբաշխեց ներկայացված ամբողջ ծավալը, ինչը փաստում է բանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության և վստահության մասին: Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` «Յունիբանկը» ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման և մի շարք առավելություններից օգտվելու լրացուցիչ հնարավորություն, այդ թվում` արտահերթ սպասարկում բանկի բաժնետոմսեր ձեռքբերած և բաժնետեր դառձած հաճախորդներին:

Որպես «Յունիբանկի» բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն: 2016թ.-ի երկրորդ եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 167 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 138 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 28,8 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 27%-ով, ինչը պայմանավորված է ինչպես կանոնադրական կապիտալի 5,2 մլրդ դրամ աճով, այնպես էլ` շահույթի ձևավորմամբ: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի արդունքներով «Յունիբանկն» ապահովել է ավելի քան 570 մլն ՀՀ դրամի շահույթ: Այսօր «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով, 46 մասնաճյուղերով և 54 պրոմո կետերով:

Կարդացեք նաև

Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի: Նշենք նաև, որ «Յունիբանկն» արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է և ունի դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս