Բաժիններ՝

Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հուլիսի 4-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին: Այն տեղի կունենա Երևանում: Արտգործնախարարները կքննարկեն ﬕջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատմանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցությունը ﬕջազգային ասպարեզում՝ աշխարհում ստեղծված իրավիճակի համատեքստում»,-ասել Է Զախարովան:

Նրա խոսքով՝ նախատեսվում է զգալի ուշադրություն դարձնել Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության հակազդմանն ուղղված հարցերին:

«Մենք հաշվարկում ենք, որ երևանյան հանդիպումը կարևոր ավանդ կունենա ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում»,- ասել է Զախարովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս