Բաժիններ՝

Airbus-ն արտոնագրել է աշխարհում ամենաարագընթաց ուղղաթիռը

Airbus ընկերությունն արտոնագրել է ուղղաթիռ, որի կառուցվածքը թույլ է տալիս դառնալ աշխարհում ամենաարագընթաց նման թռչող ապարատը: Այս մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:

Նոր ուղղաթիռը կարող է զարգացնել ժամում շուրջ 470 կիլոմետր արագություն: Արտոնագրված ապարատն իրենից ներկայացնում է ընկերության դուստր ստորաբաժանման Eurocopter X3 փորձարարական թեւավոր ուղղաթիռի զարգացած տարբերակը:

Նոր մոդելում լրացուցիչ ձգող պտուտակները նույնպես տեղադրված են թեւերի վերջում, սակայն, ի տարբերություն Eurocopter X3-ի, ոչ թե առջեւից, այլ հետեւից (դա արվել է աղմուկի նվազեցման համար): Ուղղաթիռում ծրագրվում է օգտագործել Rolls Royce Turbomeca RTM322 երկու շարժիչ:

Ներկայում ուղղաթիռների ստանդարտ արագությունը կազմում է ժամում 240 – 260 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս