Օրեգանոյի յուղը՝ ալերգիաների դեմ

Գարնանային ալերգիան բավական տարածված երևույթ է ժամանակակից աշխարհում: Գոյություն ունեն մի շարք հակաալերգեն միջոցներ, որոնք օգնում են թեթևացնել վիճակը: Սակայն, ցավոք, դրանք վնասում են լյարդն ու երիկամները՝ հաճախ ազդելով նաև ստամոքսի վրա:

Բարեբախտաբար, գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք օգնում են բուժել նման ալերգիան: Օրինակ՝ օրեգանոյի եթերային յուղը:

Չափազանց կարևոր է սննդակարգին հետևելը. քիչ շաքար և միս օգտագործեք, չէ՞ որ լյարդն առանց այդ էլ ծանրաբեռնված է:

Ալերգիայի սուր վիճակը թեթևացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել օրեգանոյի յուղ: Կարող եք ինհալացիաներ կատարել, եթե հնարավորություն ունեք: 1 կաթիլ յուղը խառնեք ջրի մեջ և լցրեք ինհալյատորի մեջ:

Կարդացեք նաև

Կարող եք նաև բուժիչ լուծույթ պատրաստել. 1 բաժակ ջրին ավելացրեք 3 կաթիլ օրեգանոյի յուղ և խմեք: 10 օր շարունակ խմեք այս խառնուրդը՝ օրական 1 անգամ, ապա 2 շաբաթ դադար տվեք: Օրեգանոյի յուղը հզոր հականեխիչ հատկություններ ունի, մաքրում է օրգանիզմի պարազիտները և հանգստացնում է ալերգիկ ռեակցիաները:

Օրեգանոյի յուղը՝ ձիթապտղի յուղով

3 կաթիլ օրեգանոյի յուղը խառնեք կես թեյի գդալ ձիթապտղի յուղով և դրեք լեզվի տակ: Եթե բերանում մրմռոց զգաք, կարող եք կաթ խմել:

Ցուցո՛ւմ

Օրեգանոյի յուղը բավական ուժեղ է: Այն չի կարելի օգտագործել մինչև 12 տարեկան երեխաներին, հղիներին և կերակրող մայրերին: Նաև յուղը խորհուրդ չի տրվում բոլոր նրանց, ովքեր ալերգիա ունեն անանուխի, ռեհանի հանդեպ: Օրեգանոյի յուղով բուժումը սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս