Բաժիններ՝

Խաղից առաջ. «Լիվերպուլ»-«Վիլյառեալ»

Քիչ հետո կկայանան Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

«Էնֆիլդ» մարզադաշտում կմրցի «Լիվերպուլ»-«Վիլյառեալ» զույգը: Առաջին խաղում իսպանական ակումբի ֆուտբոլիստները վերջին պահին փախցրին հաղթանակը՝ խփելով մեկ գնդակ:

Չնայած «Վիլյառեալն» «Էնֆիլդ» է մեկնում շատ հարմար հաշվով, միևնույն է, հաղթանակը դեղին սուզանավին նվիրելը սխալ կլինի: Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում լիվերպուլցիները ցույց տվեցին, թե որն է իսկական comeback-ը և հաղթեցին հսկայական առավելություն ունեցող Դորտմունդի «Բորուսիային»:

Հետաքրքիր է, որ պատմության ընթացքում այս թիմերը հանդիպում էին առաջին անգամ:

Կարդացեք նաև

Անգլիական ակումբը խաղին է մոտենում կորուստներով: Խաղին չեն մասնակցի Օրիջին, Հենդերսոնը, Ինգսը, Գոմեսը և Սախոն: Իսպանական ակումբում բացակայող ֆուտբոլիստներ չկան:

Բուքմեյքերներն այս խաղում հավատում են «Լիվերպուլի» հաղթանակին: Նրանց հաղթանակի գործակիցը 1.70 է: Իսպանական ակումբի հաղթանակը գնահատվում է 5.20, իսկ ոչ-ոքին՝ 3.70:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս