Բաժիններ՝

Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհին ժայռաբեկորն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված

Մայիսի 5-ին, ժամը 00.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Շենաթաղ համայնքային նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ-ում ժայռաբեկոր է ընկել ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ժայռաբեկորի ծավալը կազմում է մոտ 2.25 խմ, որի հեռացման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքները կկատարվեն վաղ առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս