Բաժիններ՝

Ճապոնացիների առավոտյան դիետա. կորցրեք օրական մեկ կիլոգրամ

Ամեն օր մեկ կիլոգրամ կորցնելու գաղափարը գայթակղիչ է հնչում: Հարցն այն է, որ այսպիսի դիետա իրականում գոյություն ունի, այն հայտնաբերել է ճապոնացի Հիրոսի Վատանաբեն: Իր հայտնաբերած դիետան Վատանաբեն անվանել է «բանանային առավոտյան դիետա»:

Ամեն ինչ շատ պարզ է. առավոտյան պետք է միայն բանան ուտել և սենյակային ջերմաստիճանի ջուր խմել: Օրվա մյուս ժամերին պետք է ուտեք այն, ինչ սովորաբար ուտում եք: Արդյո՞ք ամեն ինչ այսքան հեշտ է:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Վատանաբեն երկար տարիներ փորձում էր նիհարել: Նա մի շարք դիետաներ է փորձել, որոնց արդյունքում որոշել է ստեղծել իր անձնական դիետան: Իր կնոջ՝ Սուլիկոյի հետ համատեղ նրանք հայտնաբերեցին այս մեթոդը, որը շատ կաճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց:

Դիետան իր մեջ ներառում է բանան և սենյակային ջերմաստիճանի ջուր:

Այս ամենը՝ նախաճաշի փոխարեն: Ամենաբարդն այստեղ դիմանալն է, որպեսզի մինչև ճաշի ժամը ոչինչ չուտեք: Բանանը խթանում է նյութափոխանակությունը:

Բանանի մեջ առկա օսլան բոլորովին նման չէ կարտոֆիլի օսլային: Այն բարակ աղիում չի լուծվում, այլ միանգամից անցնում է հաստ աղի, որտեղ էլ սկսվում է ֆերմենտացիայի փուլը: Հաստ աղիի բակտերիաներն այն մշակում են և դարձնում են ճարպաթթուների կարճ հյուսվածքներ: Դրանք սնուցում են բջիջներն ու խթանում են ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը:

Դիետայի ընթացքում պետք է առավոտյան ուտել բանան, քանակությունը կախված է նրանից, թե քանի բանանից հետո հագեցածության զգացողություն կունենաք: Ճապոնացիներն այս դեպքում օգտագործում են 80/20 կանոնը (նրանք սեղանից վեր են կենում մինչև հագենալը). ստամոքսն ավելորդ կերակուրներով ծանրաբեռնելը սխալ է: Բժիշկները նույնպես պնդում են, որ ստամոքսի 20%-ը մշտապես պետք է դատարկ լինի, որպեսզի ստամոքսը կարողանա ճիշտ աշխատել:

Ինչպե՞ս հասկանալ՝ հագեցե՞լ եք, թե՞ ոչ: Սկսեք մեկ բանանից, եթե 20 րոպե անց զգում եք, որ դեռ քաղցած եք, ապա ևս մեկը կերեք:

Իր գրքում Վատանաբեն նաև մի քանի կանոններ է առաջարկում, որոնց պետք է հետևել:

  • Չուտել կաթնամթերք և չօգտագործել ալկոհոլ:
  • Երեկոյան ժամը 20:00-ից հետո ոչինչ մի կերեք:
  • Պետք է քնել մինչև կեսգիշեր:
  • Ճաշեք և ընթրեք, սակայն դրանց արանքում ոչինչ մի կերեք:

Դիետայի յուրահատկությունը

  • Բանանը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում և էներգիա է հաղորդում:
    Կանոնավոր նախաճաշն արագացնում է նյութափոխանակությունն ու ետ է պահում մեզ օրվա ընթացքում ամեն ինչ ուտելուց:
  • Եթե առավոտյան սուրճ չխմեք, ապա օրգանիզմն ավելի հեշտորեն կկարգավորի ախորժակն ու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
  • Մեկ բաժակ ջուրն արագացնում է նյութափոխանակությունը:
  • Այս ընթացքում հրաժարվելու եք ալկոհոլից, ինչն ուղղակի հրաշալի է:
  • Կկարողանաք կառավարել ձեր ախորժակը:
  • Բանանի դիետան ցելյուլիտի դեմ հրաշալի միջոց է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս