Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորը

Փետրվարի 9-ին, ժամը 20.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 9-րդ կմ-ում «Mersedec C180» մակնիշի 44 AA 114 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Թ., ծնվ. 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորը. տուժածներ չկան:

Հրշեջ փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս