Բաժիններ՝

Apple-ն արգելափակում է ընկերության ներկայացուցչություններից դուրս վերանորոգված iPhone-ները

iPhone 6-ի ծրագրային ապահովման վերջին թարմացումն արգելափակում է սմարթֆոնի հետագա օգտագործումը, եթե հայտնաբերում է, որ այն վերանորոգվել է Apple կորպորացիայի պաշտոնական ներկայացուցչությունից դուրս, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խնդիրը, որին սկսել են բախվել iPhone 6-ի սեփականատերերը, հայտնի է որպես «error 53» («սխալ 53»), և նախկինում արդեն նկատվել է Apple ընկերության այլ արտադրանքների օգտագործման դեպքում։

Ինչպես հայտնում է The Guardian թերթը, օգտատերերի հեռախոսները, որոնք վերանորոգել են իրենց հեռախոսն Apple-ի ոչ պաշտոնական ներկայացուցչություններում, դադարել են աշխատել օպերացիոն համակարգի վերջին տարբերակը՝ iOS 9-ը տեղադրելուց հետո:

Բազմաթիվ օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնում համացանցում արգելափակման վերաբերյալ: Նրանք դժգոհում են, որ չեն կարող մուտք ստանալ իրենց լուսանկարներին և կարևոր նյութերին, ինչպես նաև չեն կարող այլևս օգտվել իրենց հեռախոսից, չնայած շարունակում են ամեն ամիս վճարել դրա համար։

Apple կորպորացիան հաստատել է The Guardian-ին, որ ծրագրային ապահովումը ստուգում է, թե արդյոք վերանորոգման աշխատանքներն իրականացվել են արտադրող ընկերության լիազորված աշխատակցի կողմից:

«Խնդիր 53»-ին բախված հեռախոսների սեփականատերերին խորհուրդ է տրվում դիմել Apple-ի աջակցության ծառայություն։

Աղբյուրը` tert.am:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս