Բաժիններ՝

«Չելսին» հաստատել է Մարկո Ամելիայի հետ պայմանագրի ստորագրման մասին լուրը

«Միլանի» նախկին դարպասապահը տեղափոխվել է լոնդոնյան ակումբ` ազատ գործակալի սկզբունքով: Իտալացին պետք է լրացնի այն բացը, որն առաջացել էր Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո: Ամելիայի պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:

Պրոֆեսիոնալ մակարդակում Ամելիան հանդես է եկել 8 ակումբներում:

2010-14թթ. նա պաշտպանել է «Միլանի» դարպասները և «ռոսոներների» հետ հաղթել է 2010-11թթ. Սկուդետոն:

Իտալիայի հավաքականի կազմում Ամելիան դարձել է Աշխարհի 2006թ. չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս