Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 5 երեխաների հայրը ГАЗ 53-ով 800 մ գահավիժել է ձորը. shamshyan.com

Այսօր` սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 20: 20-ի սահմաններում Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Սայաթ Մինասյանը իր վարած ГАЗ 53 մակնիշի առանց համարանիշի խոտով բարձված ավտոմեքենայով Մարգահովիտ գյուղում Ջավախի ձոր կոչվող հանդամասում: Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 800 մետր գլորվելով` հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, Ս. Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա դին ձորից դուրս են բերել փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածը 5 երեխաների հայր էր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս