Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Դավիդ Դե Խեային ընդգրկել է Չեմպիոնների լիգայի հայտացուցակում, իսկ Վալդեսը մնացել է ցուցակից դուրս

«Բարսելոնայի» նախկին դարպասապահը շարունկում է ըմբռնել Լուի Վան Գալի փիլիսոփայությունը փոխարինող կազմում: Դե Խեան, ում տրանսֆերը «Ռեալ» ձախողվեց, ընդգրկվել է «կարմիր սատանաների» Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:

A հայտացուցակում ընդգրկվել են նաև դարպասապահներ Սերխիո Ռոմերոն և Սեմ Ջոնսթոնը:

Վիկտոր Վալդեսը, ով չհասցրեց ամռանը հեռանալ ակումբից, մնացել է ցուցակից դուրս:

Դարպասապահներ. Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն:

Պաշտպաններ. Ֆիլ Ջոնս, Մարկոս Ռոխո, Կրիս Սմոլինգ, Լյուկ Շոու, Գիլիերմո Վարելա, Պեդի ՄակՆեյր, Մատեո Դարմիան:

Կիսապաշտպաններ. Մայքլ Կերիկ, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Անդեր Էրերա, Նիկ Պաուել, Անտոնիո Վալենսիա, Մարուան Ֆելաինի, Մորգան Շնայդերլին, Բաստիան Շվայնշտայգեր, Ջեսսի Լինգարդ, Անդրեա Պերեյրա:

Հարձակվողներ. Մեմֆիս Դեպայ, Խուան Մատա, Անտոնի Մարտիալ, Ուեյն Ռունի, Ջեյմս Ուիլսոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս