Բաժիններ՝

Վթար՝ Արշակունյաց պոողոտայում

Հունիսի 29-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պոողոտայում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք (բեռնախցիկը փակ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra G» մակնիշի 60 NA 088 պետհամարնիշի և «VAZ 21010» մակնիշի 34 MS 837 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս., ծնվ. 1989 թ.) ավտոմեքենաները. «VAZ 21010»-ից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «VAZ 21010» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և անջատել մարտկոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս