Բաժիններ՝

Ոսկու հանքի մոտ վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Մայիսի 2-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում՝ ոսկու հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս -Քարվաճառ ավտոճանապարհի 49-րդ կմ-ում` Նոր Խարխափուտ գյուղի մոտակայքում (ԼՂՀ տարածք), «ՎԱԶ 2121» մակնիշի 09QQ500 պետհամարանիշով (վարորդ` Խ. Բ., ծնվ.1995թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Խ.Բ.-ը, ուղևորներ` Ն. Բ.-ը (ծնվ.1975թ.) և Մ. Բ.-ը (ծնվ.2000թ.) տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ բժիշկները Մ.Բ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Խ.Բ.-ինը և Ն.Բ.-ինը` միջին ծարության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս