Բաժիններ՝

«Երբ կարդացի սցենարը՝ շատ տխրեցի». Անժելա Սարաֆյան

Ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմը, որի պրեմիերային ներկա էին ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, ֆիլմի երաժշտության հեղինակ Սերժ Թանգյանը և ֆիլմի գլխավոր դերակատար Անջելա Սարաֆյանը: Ակնհայտ է, որ ֆիլմի շուրջ բարձրացած հետաքրքրությունը չէր լինի այդքան մեծ, եթե չլիներ Սերժ Թանգյանի գործոնը: Եվ դա բնական է՝ հաշվի առնելով, թե ինչ էր կատարվում ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգին: «Մոսկվա» կինոթատրոնում կայացած «1915» ֆիլմի պրեմիերայի օրը բազմաթիվ հյուրերի շարքում էին նաև քաղաքական գործիչներ, որոնց հաճախ չէ, որ կարելի է հանդիպել մշակութային նմանօրինակ իրադարձություններին: Պատճառը, թերևս, այն է, որ ֆիլմի ռեժիսորը Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է:

Ր. Հովհաննիսյանն այդ օրը մեծ հպարտությամբ շնորհավորանքներ էր ընդունում քաղաքական իր գործընկերներից: Մեր հարցին, թե ի՞նչ տպավորություն ունի ֆիլմից, քանի որ մինչ պրեմիերան նա, բնականաբար, տեսել էր ֆիլմը, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ այսօր հարցերը միայն Կարինին է պետք ուղղել:

Film-Karin (1)

Film-Karin (20)

Կարդացեք նաև

Սակայն Արմինե Հովհաննիսյանին՝ Կարինի մայրիկին, այնուամենայնիվ, կարողացանք մի քանի հարց ուղղել:

«Ֆիլմը ես անգլերեն տարբերակով եմ տեսել, այսօր արդեն կնայեմ հայերեն տարբերակով: Դե, ինչպես գիտեք, մայրերը շատ կողմնակալ են լինում, դրա համար կասեմ, որ սա Կարինի փայլուն առաջին ֆիլմն է: Շատ ուրախ եմ, որ նա ընտրեց մի թեմա, որը շատ հոգեհարազատ է հայ ժողովրդին: Եվ հուսամ, որ մենք դեռ շատ ֆիլմեր կտեսնենք՝ նկարահանված Կարինի կողմից: Եվ նա մեզ հպարտանալու շատ առիթներ կտա»,- ասաց նա:

Film-Karin (21)

Նրա խոսքով՝ այս ֆիլմն իսկապես արվեստի գործ է, որովհետև յուրաքանչյուր հանդիսատես իր մեկնաբանությունը կունենա, թե ֆիլմն ինչի՞ մասին է: «Եվ հենց դա է, որ գեղեցկացնում և հարստացնում է ֆիլմը, և հենց դրանով է «1915»-ը տարբերվում այլ ֆիլմերից: Մեր հարցին, թե՝ նախքան հայաստանյան ցուցադրությունն ինչպիսի՞ արձագանք է այն ունեցել ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ռուսաստանում, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց.

Film-Karin (18)

Film-Karin (11)

Film-Karin (9)

«Միայն դրական են եղել արձագանքները: Ամենուր՝ լեփ-լեցուն դահլիճներ, տեղ չկար… Մարդիկ մեծ սիրով էին գալիս ֆիլմի դիտմանը: Եվ եթե անգամ տարբեր գնահատականներ էին հնչում, բայց կար մի ընդհանուր գնահատական, տեսակետ, որ շեշտում էին բոլորը՝ ինչ լավ է, որ այս երկու երիտասարդները հանդգնել են այս ֆիլմը նկարահանել: Իսկ, թե ի՞նչ են ուզում ասել հանդգնել, արդեն յուրաքանչյուր ոք կմեկնաբանի ֆիլմի դիտումից հետո»:

Մենք զրուցեցինք նաև ֆիլմի գլխավոր դերակատար Անժելա Սարաֆյանի հետ: Մեր հարցին՝ սպասո՞ւմ էր արդյոք նմանօրինակ հետաքրքրություն ֆիլմի պրեմիերայի շուրջ, նա պատասխանեց. «Ակնկալում էի, որ հետաքրքրությունը մեծ է լինելու, բայց ոչ այս աստիճան: Անչափ ուրախ եմ, որ հենց այսպիսին է մեր ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը»: Դերասանուհի Անժելա Սարաֆյանին մենք առաջին անգամ հանդիպել ենք դեռևս 2011 թվականին՝ «Կորած- մոլորածը Հայաստանում» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ֆիլմը նկարահանված էր կոմեդիայի ժանրով: Այսօր արդեն Անժելան կրկին Հայաստանում է և ներկայանում է բոլորովին այլ ժանրի ֆիլմում:

Film-Karin (23)

Film-Karin (19)

Rankyan

– Անժելա, նախորդ և այս ֆիլմերի ընթացքում եղե՞լ են արդյոք այլ ֆիլմում նկարահանվելու առաջարկներ՝ հայ ռեժիսորների կողմից:

– 2011թ. Երևանից վերդառնալուց հետո ես մասնակցել եմ որոշ հեռուստաշոուների, նկարահանվել եմ «Պարանոյա» ֆիլմում՝ Հարիսոն Ֆորդի և Հերի Օլդմենի հետ: Իսկ որպես հայկական ֆիլմ՝ սա իմ երկրորդ աշխատանքն է:

– Մի բան է՝ խաղալ կոմեդիայի ժանրում, մեկ այլ՝ մարմնավորել կերպար իրական պատմության հիման վրա, այն էլ՝ նմանօրինակ պատմական թեմային անդրադարձող ֆիլմում:

Երբ կարդացի սցենարը՝ շատ տխրեցի: Կային կոնկրետ կետեր սցենարի մեջ, որոնք կարդալով՝ առավել շատ էի հուզվում: Դա այնպիսի դեր է, որտեղ ես չեմ խաղացել: Երբ սցենարը կարդում ես և զգում, որ ինչ-որ շատ կարևոր մի բան ձգում է քեզ, ուրեմն այն քոնն է: Երբ չկա նման զգացողություն՝ ճիշտ կլինի չանրադառնալ այդ դերին ընդհանրապես: Բայց այստեղ կար այդ ձգողական ուժը, և ես մեծ հաճույքով համաձայնեցի մասնակցել ֆիլմի ստեղծմանը: Կարինը գերազանց աշխատանք է կատարել:

Film-Karin (17)

Film-Karin (22)

Film-Karin (13)

– Ֆիլմի հերոսուհու անունը ևս Անժելա է: Կարինը նշեց, որ, երբ ֆիլմի հերոսուհուն անվանել էր Անժելա՝ պատկերացնում էր հենց Անժելա Սարաֆյանին, իսկ հերոսին տալով Սիմոն անունը՝ պատկերացնում էր Սիմոն Աբգարյանին: Հետաքրքիր է, Դուք գիտեի՞ք դա:

Film-Karin (3)

– Ամեն դեպքում, երբ առաջին անգամ կարդացի սցենարը և տեսա, որ հերոսուհու անունը ևս Անժելա է՝ տպավորվեցի նաև այդ հանգամանքով:

– Անժելա, Դուք ամուսնական մատանի եք կրում:

– Այո, ես ամուսնացել եմ: Բայց արժե՞ արդյոք խոսել այդ մասին: Ասեմ միայն, որ նա ևս արվեստի բնագավառից է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս