Բաժիններ՝

ԵՄ-ի անդամներն Ուկրաինայի հարցում պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի հանդեպ իրենց մոտեցումը. Մերկել

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ԵՄ-ի անդամներն Ուկրաինայի հարցում պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի հանդեպ իրենց մոտեցումը: Մերկելն այդ մասին հայտարարել է Հելսինկիում Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդեր Ստուբի հետ հանդիպումից հետո.

«Մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ համատեղ, սակայն միայն որոշակի սկզբունքների հիման վրա»: Մերկելը նկատի է ունեցել 40 տարի առաջ ստորագրված Հելսինկյան համաձայնագրերը, որոնց համաձայն՝ նախկին Խորհրդային միությունը պարտավորություններ է ստանձնել սահմանների անձեռնմխելիության, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու և մարդու իրավունքները հարգելու շուրջ:

Մերկելն ընդգծել է, որ Ռուսաստանը կասկածի տակ է դրել Ուկրաինայի ազատ ընտրությունը, ով ավելի շատ կողմնորոշված է դեպի Եվրոպա, քան՝ Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս