Բաժիններ՝

10 պատճառ, որոնք ձեզ խանգարում են նիհարել

Takprosto.cc կայքը ներկայացրել է 10 պատճառ, որոնք ձեզ խանգարում են նիհարել:

1. Ոչ էֆեկտիվ վարժություններ: Եթե դուք ցանկանում ենք ազատվել փորի շրջանում հավաքված ավելորդ կիլոգրամներից, ապա առաջինն ուշադրություն պետք է դարձնեք վարժությունների վրա: Որքան ակտիվ են ձեր վարժությունները, այնքան մեծ է արդյունքը: Վարժությունների ժամանակ քրտնարտադրությունը նշանակում է, որ վարժություններն արդյունավետ են:

2. Առանց ճարպերի սնունդ: Դիետայի ընթացքում չի կարելի օրգանիզմն ամբողջությամբ զրկել ճարպերից: Սա միայն կդանդաղեցնի նիհարելու ընթացքը: Ձեր սննդակարգ ներառեք «ճիշտ» ճարպեր՝ ավոկադո, ընկույզ, ձիթապտղի յուղ:

3. Դեպրեսիա: Եթե դուք հակված եք դեպրեսիաների, ամենայն հավանականությամբ, դուք ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեք: Ոչ ակտիվ կյանքը և սխալ սնունդը դրա ուղեկիցներն են: Սպորտն արյան մեջ ավելացնում է երջանկության հորմոնները: Սպորտով զբաղվելով՝ ոչ միայն կնիհարեք, այլև ավելի երջանիկ կդառնաք:

Կարդացեք նաև

4. Կիսաֆաբրիկատներ և շաքար: Աշխատեք հնարավորինս նվազեցնել ածխաջրերի, ինչպես նաև շաքարի օգտագործումը:

5. Հանքանյութերի բացակայություն:  Ձեր սննդակարգ ներառեք հանքանյութեր, բանան, այլ մրգեր, որպեսզի օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ նյութերը:

6. Էքստրեմալ դիետաներ: Վերջին շրջանում մոդայիկ է դարձել նիհարել սոդայի օգնությամբ: Զգույշ եղեք այս դիետայի հետ. սոդան նպաստում է որովայնի շրջանում ճարպերի հավաքմանը: Նույնը կարելի է ասել նաև սուրճի, շոկոլադի, գազավորված ըմպելիքների դիետաների մասին:

7. Համբուրգեր: Արագ սնունդը շատ վտանգավոր է: Միայն մեկ համբուրգերը որովայնի շրջանում ճարպերի է վերածվում:

8. Ալոկոհոլ: Ալկոհոլը, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ ճարպերի կուտակման պատճառ է դառնում: Խոսքը վերաբերում է ալկոհոլային բոլոր խմիչքներին:

9. Հորմոնոլ խանգարումներ: Հորմոնալ համակարգի խանգարումները ևս նպաստում են ավելորդ քաշի կուտակմանը: Այս խնդիրներից ազատվելու գործում կօգնի յոգան:

10. Անհետաքրքիր ուտելիք: Ուտելիքի մեջ պայծառ մրգեր և բանջարեղեն ավելացրեք: Սա օգնում է նիհարել: Սխալ, անհետաքրքիր ուտելիքը ձեզ կարող է այնքան վշտացնել, որ չեք կարողանա քաշ կորցնել: Օրգանիզմը սկսում է հակառակվել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս