Բաժիններ՝

Շատ քնելը կարող է կաթվածի պատճառ դառնալ

Տասը տարի շարունակվող ուսումնասիրությունը, որն իրականացրել են Քեմբրիջի համալսարանի գիտնականները, վկայում է, որ այն մարդիկ, որոնք 8 ժամից ավելի են քնում՝ ինսուլտ (կաթված) ստանալու ռիսկի խմբում են: Այս մասին գրում է Aroxj.am-ը:

Մեկ տասնամյակ շարունակվող ուսումնասիրությանը մասնակցել է 42-81 տարեկան մոտ 10.000 մարդ: Հետազոտողները հաշվի են առել նրանց սեռը, ապրելակերպը և քնի որակը: Այսպիսով՝ մասնակիցներից 10-ից 7-ը օրը քնել են 6-8 ժամ: Յուրաքանչյուր 10-րդը քնել է 8 ժամից ավելի:

Այն մասնակիցները, որոնք քնել էին ավելի պակաս քան 6 ժամ և 8 ժամից ավել, բոլորը ծերեր էին: Ուսումնասիրության ընթացքում մասնակիցներից 346-ը կաթված է ստացել: Կարդացեք նաև 5 կանոն որակյալ քնի համար

Ընդ որում՝ դրանք եղել են այն մարդիկ, որոնք 8 ժամից ավելի էին քնում: Հետազոտության հեղինակները նշում են, որ նրանք, ովքեր 8 ժամից շատ են քնել՝ ինսուլտ (կաթված) ստանալու հավանականությունը մեծացել է 46 տոկոսով: Նրանք, ովքեր 6 ժամից պակաս էին քնել՝ 18 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս