Բաժիններ՝

Ի գիտություն գազ սպառողների. փոփոխություններ՝ գազապսառման սպասարկման ծառայությունների կարգում

Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում (ԳՄՕԿ) կատարված մի շարք փոփոխությունների եւ լրացումների համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 15.10.2014 թ. №383Ն որոշմամբ սահմանվել է «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (բնակիչ))» պայմանագրի նոր օրինակելի ձեւ:

Որոշումը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից, եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջիկայում կսկսի բաժանորդների հետ բնական գազի մատակարարման նոր օրինակելի ձեւով պայմանագրերի կնքման գործընթացը:

Նոր օրինակելի ձեւի պայմանագրում կատարված հիմնական փոփոխությունը վերաբերում է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարման կարգին:

Ըստ նախորդ եւ նոր պայմանագրերի` մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն 2 անգամ բաժանորդին մատուցել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն՝ առնվազն մեկ անգամ հոկտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) եւ առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ), սակայն ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ:

Ի տարբերություն նախորդ պայմանագրի դրույթների, որոնց համաձայն՝ ներտնային գազաuպառման համակարգի տեխնիկական uպաuարկման ծառայության համար բաժանորդը վճարում էր յուրաքանչյուր ամիu տարեկան վճարի 1/12 մաuով, նոր պայմանագրով յուրաքանչյուր սպասարկման համար բաժանորդը վճարում է տարեկան վճարի 50 տոկոսը` գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելուց հետո հաջորդող հաշվարկային ամսում: Եթե անհրաժեշտության դեպքում բաժանորդի մոտ տվյալ հաշվարկային կիսամյակում մեկից ավել սպասարկում է կատարվել, ապա լրացուցիչ սպասարկումների մասով հաշվեգրում չի կատարվելու:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ նոր պայմանագրի դրույթներից ելնելով (պայմանագրի ուժի մեջ մտնելուց ծագած հարցերը կարգավորելու համար) հաշվարկներում որոշակի խմբագրումներ են կատարվել` հաշվի առնելով 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ներառյալ ամիսների համար հաշվեգրված գումարները:

1) Եթե բաժանորդը սպասարկվել է 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, ապա 2015թ. հունվարին կատարվել է հաշվեգրման ավելացում երեք ամսվա գումարի չափով: Արդյունքում բաժանորդի վրա հաշվեգրվել է տարեկան վճարի կիսով չափ գումար, որը հիմնավորված է արդեն իսկ կատարված սպասարկմամբ:

2) Եթե բաժանորդը 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում չի սպասարկվել, ապա 2015թ. հունվարին կատարվել է հաշվեգրման նվազեցում երեք ամսվա գումարի չափով: Այս կարգի բաժանորդների մոտ հաշվեգրում կկատարվի ընթացիկ հաշվարկային կիսամյակում` սպասարկման դեպքում:

Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման համար բաժանորդը մատակարարին վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճար: Վճարը սահմանվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2012 թ. №516Ն որոշմամբ եւ կազմում է 2270 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) յուրաքանչյուր գազoգտագործող uարքավորման համար, իսկ երեքից ավելի գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում` երեք գազօգտագործող սարքավորման համար հաշվարկված գումար (6810 դրամ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս