Բաժիններ՝

Մեկնարկել է Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը. Armsport.am

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում մեկնարկել է մարզաձեւի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն armsport.am-ին հայտնել է, որ առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 մարզիկներ Երեւանից, Վանաձորից, Գյումրիից:

Երեկ՝ հունվարի 28-ին, որը խաղային 1-ին օրն էր, կայացել է խոցասուսեր մրցաձեւի տղաների եւ աղջիկների պայքարը:

տղաներ

1.Էդուարդ Հովիկյան

2.Արթուր Քոչարյան

3.Արսեն Արազյան

3.Ավետիս Ծերունյան

աղջիկներ

1.Լիլիթ Էվոյան

2.Էմմա Պողոսովա

3.Սվետլանա Նազարյան

3.Յանա Եղոյանց

Այսօր կկայանա ճկասուսեր մրցաձեւի պայքարը, որի արդյունքներին կտեղեկացնենք մրցման ավարտից հետո:

Լուսանկարը՝ արխիվից.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս