Դատապարտյալը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է
Շտապօգնության ավտոմեքենայով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է դատապարտյալ Անդրանիկ Չիչյանը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նա նախկինում դատապարտված է եղել, վերջին անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: