Պուտինին կտապալեն առաջիկա ամիսներին. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «Շուստեր Լայվ» ծրագրի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործերը շատ վատ են:

Սաակաշվիլին մանրամասնել է, որ նկատի ունի նավթային ու գազային ռեսուրսներ ունեցող Ռուսաստանի տնտեսական խնդիրները, ինչը շատ ավելի լուրջ խնդիր է ուկրաինական ճգնաժամի ֆոնին. «Պուտինի մոտ օլիգարխները փախչում են ուտիճների նման, և պատրաստ են տրամադրվել ընդդեմ իշխանության:

Անվտանգության ապարատը չի կարող ապահովել այն, ինչն ապահովել է: Մենք չենք խոսում ինչ-որ տասնամյակների կամ տարիների մասին: Կարծում եմ, որ նրա վերջը կգա շատ ավելի շուտ` հետագա ամիսներին և անգամ ոչ տարիներին»:

Տեսանյութեր

Լրահոս