Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հրաժարվեց պատասխանել Կիպրոսի և Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի հետ կապված հարցին

Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Օմիրուն հրաժարվեց պատասխանել Կիպրոսի և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի հետ կապված հարցին՝ նշելով, որ տեղյակ չէ և այդ իսկ պատճառով չի կարող պատասխանել:

«Ձեր կարծիքով՝ բոլորը մեր ցավերո՞վ են տառապում: Արժանապատիվ հարցեր տվեք»,- կոչ արեց Գ.Սահակյանը:

Հարցին՝ կարելի՞ է Կիպրոսում հաշվեհամար, ընկերություն բացել՝ առանց տվյալ մարդու ստորագրության, Յանակիս Օմիրուն պատասխանեց. «Կիպրոսում օրինական դաշտը բավականին զարգացած է, ինչ վերաբերում է գործարար միջավայրին, մենք ԵՄ երկիր ենք և առաջնորդվում ենք ԵՄ օրենքներով: Եթե որևէ անձ ուզում է այդ օրենքների հետ կապված ինչ-որ պատասխան ստանալ, կարող են դիմել իրավաբանական գրասենյակներ»:

Յանակիս Օմիրուն խուսափեց պատասխանել, թե արդյոք Կիպրոսում օֆշորային սկանդալի մասնակից պաշտոնյային կվստահվե՞ր դիվանագիտական՝ դեսպանի պաշտոն: Նա նշեց, որ համաձայն Սահմանադրության՝ Կիպրոսում բոլորը հավասար են օրենքի առջև: Նա հորդորեց այցի օրակարգի շրջանակներում հարցեր ուղղել:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե ՀՀ իրավական մարմինները հարցում էին ուղարկել Կիպրոսի դատախազություն, Յանակիս Օմիրուն նշեց, որ դատական համակարգն անկախ է Կիպրոսում և համոզվածություն հայտնեց, որ ցանկացած հարցման պատասխան կստացվի:

Տեսանյութեր

Լրահոս