Բաժիններ՝

Լրագրողներն ընդդեմ Պաշտպանության նախարարության

Հոկտեմբերի 21-ին, ժամը 17:00-ին Ավանի մարզադաշտում տեղի կունենա լրագրողների հավաքականի և ՀՀ Պաշտպանության նախարարության թիմի ֆուտբոլային հանդիպումը: Սա լրագրողների թիմի մասնակցությամբ երկրորդ հանդիպումն է պետական կառույցները ներկայացնող թիմերի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին «Հրազդան» մարզադաշտում լրագրողները 2:0 հաշվով հաղթեցին Ազգային Ժողովի թիմին: Եթե խորհրդարանական թիմի հետ հանդիպման նպատակն էր քաջալերել Հայաստանի ազգային հավաքականին՝ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Սերբիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ, ապա ՊՆ-ի թիմի հետ խաղը միտված է զորակցել ՀՀ զինված ուժերին և հայ զինվորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս