Բաժիններ՝

Մահաթմա Գանդիի սկզբունքները. գտիր նպատակ՝ ռեսուրսներ կգտնվեն

Ողջ աշխարհին են հայտնի Հնդկաստանի լեգենդար առաջնորդ, խաղաղասիրության փիլիսոփայական ուղղության հիմնադիր Մահաթմա Գանդիի իմաստությունները: AdMe.ru-ն ներկայացնում է  դրանցից  մի քանիսը,  որոնք արդիական են բոլոր ր-ժամանակներում.

Սկզբում քեզ չեն նկատում, հետո ծաղրում են, այնուհետեւ պայքարում են քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես:

Թույլը երբեք չի ներում, ներել կարողանալը բնորոշ է ուժեղին:

Ինչ էլ անես կյանքում՝ աննշան է լինելու: Սակայն շատ կարեւոր է, որ դու դա անես:

Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն չի ներառում սխալվելու ազատությունը:

Ինձ համար միշտ անհասկանալի է եղել, թե ինչպես կարող է մարդն իրեն հարգել, եթե նվաստացնում է իր նմաններին:

Փոքր մարմինը, որն ունի հզոր ոգի եւ իր առաքելության նկատմամբ չմարող հավատ, կարող է փոխել պատմության ընթացքը:

Սերը երբեք չի պահանջում, այն միշտ տալիս է: Սերը մշտապես տառապում է, երբեք բողոք չի արտահայտում, երբեք վրեժխնդիր չի լինում:

Գտիր նպատակ՝ ռեսուրսներ կգտնվեն:

Այնքան էլ իմաստուն չէ՝ վստահ լինել սեփական իմաստության մեջ: Հարկավոր է հիշել, որ ուժեղը կարող է թուլություն դրսեւորել, իսկ իմաստունը՝ սխալվել:

Խղճի հետ կապված հարցերը ձայների մեծամասնությամբ չեն որոշվում:

Ատելությունը հաղթահարեք սիրով, սուտը՝ ճշմարտությամբ, բռնությունը՝ համբերությամբ:

Ոչ ոք չի կարող ինձ վնասել առանց …իմ համաձայնության:

Մարդը սեփական մտքերի արտադրանքն է. ինչի մասին մտածում է՝ այդպիսին էլ դառնում է:

Ուժը վախի բացակայությունն է, մկանները դրա հետ կապ չունեն:

Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ինքդ դարձիր այն փոխողը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս