Շարժումը մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են. «Տավուշը հանուն հայրենիքի»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան սոցցանցերում ակտիվորեն տարածում է Շարժման ոգու և բովանդակության հետ որևէ առնչություն չունեցող ապօրինի գործողությունների մասին տեղեկություններ:

Հնարավոր է, որ այս կերպ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները և հիմքեր քաղաքացիների բացառապես խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար:

Ելնելով այս իրավիճակից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են:

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
06.05.2024

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031