Թուրքական կայքը անդրադարձել է Թրամփի նախագահության շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններին

2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ ԱՄՆ 60-րդ նախագահի ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Թուրքական կայքը հետահայաց հրապարակել է Թրամփի նախագահության շրջանում երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ կայքի՝ Թրամփի նախագահության շրջանում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում բազմաթիվ շրջադարձային պահեր են տեղի ունեցել։ ԱՄՆ նախագահի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հաստատվել էին հատուկ հարաբերություններ, բայց մյուս կողմից լարվածություն կար մի շարք հարցերի շուրջ՝ Սիրիայի հարցից մինչև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալություն։

Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ հիմնականում կապված էր սիրիական և իրաքյան հարցերի, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-YPG), Թուրքիայում ազատության և իրավունքների, 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ։

Նշենք, որ Բրանսոնը 1990-ականներից հոգևորական է եղել Իզմիրի եկեղեցում և ձերբակալվել է 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպություններին աջակցելու համար և ձերբակալվել 3 տարով։

Ամերիկացի հոգևորականի ձերբակալումը դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը դիմեց Էրդողանին Բրունսոնին ազատ արձակելու պահանջով՝ նշելով, որ հակառակ դեպքում Թուրքիան կենթարկվի պատժամիջոցների։

ԱՄՆ պատժամիջոցների մասին որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում և դատավճռից մեկ օր անց որոշում կայացվեց վերացնել տնային կալանքը և երկիրը լքելու արգելքը ու նա վերադարձավ ԱՄՆ։

Կայքը, անդրադառնալով ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին, նշել է, որ նրա նկատմամբ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան մեղադրանք էր առաջադրել։ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին Գյուլենին արտահանձնելու պահանջով, սակայն ԱՄ-ն մերժել էր, ինչից հետո երկու երկրների միջև հարաբերութունները էլ ավելի էին լարվել։

Տեսանյութեր

Լրահոս