Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ի ապազգային ու հակապետական նախաձեռնություններին անդուլ տեղեկատվական աջակցությունն ցուցաբերած Ստյոպա Սաֆարյանը՝ հիմա էլ Նորք-Մարաշի հայտնի դեպքերն է մեջբերել (չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս սրանց ֆանտազիայի վրա):

Լրիվ բանականությունը կորցրել ու խելքները թռցրել են: Երևի, վախի կամ պանիկայի պարագայում՝ դա նորմալ է: Թե ի՞նչ կապ ունի «Լավրովի պլանը» 2016թ. Նորք-Մարաշի դեպքերի հետ, կամ, թե ի՞նչ զառանցանք է այն բեմականացում կարծելը՝ Ստյոպան իհարկե չի ասում: Ի՞նչ ասի, ինչպե՞ս հիմնավորի իր ցնդաբանությունները, երբ հերթական ախմախությունն է բստրել:

Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր ապավինած, բայց խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031