
«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասին

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 79-ամյակին նվիրված Հաղթանակի շքերթին, որն անցկացվելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում, մասնակցելու են նաև ԱՊՀ-ի, Ռուսաստան-Բելառուս միութենական պետության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Շքերթին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ղեկավարները, առանձին հրավեր է ուղարկվել Կուբայի, Գվինեա Բիսաուի, Լաոսի ղեկավարներին։
«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ ներկա չի լինելու նաև Ադրբեջանի նախագահը։
«Ադրբեջանում նույն ժամանակ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված արարողություններ են անցկացվելու»,- ասել է Յուրի Ուշակովը։