Փաշինյանի գրպանում վեր ընկած օլիգարխներին հրահանգ է տրվել. Նաիրա Զոհրաբյան

Ո՞վ է ասել, որ Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին կարելի էր քայլել և շարժում գլխավորել, իսկ Բագրատ Սրբազանին՝ ոչ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հարց հնչեցրեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ կրկնելով՝ ավելի վաղ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի այն պնդումը, որ պատերազմի հրձիգը հենց այս իշխանությունն է, ոչ թե շարժման մասնակիցը, որը միացել է համերաշխության ու հանդուրժողականության շարժմանը։

«Ուշադրության է արժանի այն, որ նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ կար Նիկոլի ներարկած չարությունն ու ատելությունը, հիմա դա չկա, հիմա տեսնում ենք մեր ժողովրդի այդ «մաքուր երակը», ամեն ինչ կարծես զուլալվում և մաքրվում է, որովհետև սա հանդուրժողականության պայքար է. սա սրբազան պատերազմ է երկիրը զավթած թուրք-ադրբեջանական գործակալների դեմ»,– ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն իշխանության գալու օրվանից պայքար է հայտարարել ազգային արժեքների դեմ, իսկ այս շարժումը գալիս է հենց այդ ազգային արժեքները պաշտպանելու առաքելությամբ, ուստի Հայաստանի պետականությունը փրկելուն միտված այս պայքարը կասեցնելու համար ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանությունը պատրաստ է դիմել ամենազարհուրելի քայլերի։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ մայիսի 9-ին լինելու է շատ-շատ բազմամարդ հավաք. մարդիկ սփյուռքից են նաև գալու, իսկ երբ ինձ հարցնում են, թե Փաշինյանն ինչ կոնտր քայլերի կդիմի այդ դեպքում, ես ասում եմ, որ նրա համար 10 հազար մարդ էլ մեռնի, միևնույն է. մարդը նրա համար արժեք չէ։ Փաշինյանը կարող է 3 միլիոնի էլ «փուռը տալ» ու հրահրել երկրում քաղաքացիական բախումներ։ «Հայաստանը չե՛ս հանձնելու» կարգախոսով քայլերթ իրականացրած մարդկանց տեսնելով Հանրապետության հրապարակում, Փաշինյանը, կարծում եմ, կանգնելու է լուծման երկու տարբերակի առաջ։ Նա փորձելու է օրակարգը տանել այնպես, որ այս շարժման առաջնորդների հետ բանակցության արդյունքում արտահերթ ընտրություններ նշանակվեն։ Կարծում եմ՝ դրան այս շարժման առաջնորդները պետք է չհամաձայնեն, եթե Փաշինյանը հրաժարական չտա ու չհեռանա, որովհետև եթե Փաշինյանը կազմակերպի ընտրությունները, ապա դրանք անցնելու են կեղծիքներով, որոնց վրա աչք են փակելու միջազգային կազմակերպությունները։ Երկրորդ տարբերակով նա կարող է գնալ քաղաքացիական բախումներ հրահրելու ճանապարհով, որովհետև թքած ունի հայի վրա»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած այս շարժմանը միանում են Հայաստանը փրկել ցանկացող, Հայաստանը թուրք-ադրբեջանական-նիկոլական ռեժիմից փրկել ցանկացող բոլոր ուժերը, ուստի այս համազգային շարժումը կասեցնելու համար է, որ վերջին օրերին տասնյակ-հազարավոր ֆեյքեր են լծվել ընդդեմ այդ պայքարի։

«Փաշինյանի գրպանում վեր ընկած օլիգարխներին հրահանգվել է բուծել ֆեյքեր»,- ասաց Զոհրաբյանը, որն ունի ֆեյքերից ազատվելու իր տարբերակը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս